Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Կարլսենի հետ

timthumb (2)

Գերմանիայում ընթացող «GRENKE Chess Classic 2017»-ի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:

Պարտիայի սկզբնամասում Արոնյանը տիրել է նախաձեռնությանը, սակայն հետո կորցրել է այն: Միջնախաղում նորվեգացին ահռելի առավելություն է ունեցել, սակայն թագուհու սխալ տեղաշարժից հետո դիրքը հավասարվել է: 70 քայլից բաղկացած պարտիայի վերջին 21 քայլերը եղել են դիրքային պայքար: Արոնյանը թագուհու առավելություն է ունեցել, սակայն աշխարհի չեմպիոնը մոտ է եղել անցողիկ զինվորի շնորհիվ նոր թագուհի ունենալուն:

Արդյունքում, Լևոնը կարողացել է բազմաթիվ քայլերից լավագույններն ընտրել և ոչ-ոքի արդյունք պարտադրել:

Երկրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 2 միավորով գլխավորում է չինացի Յիֆան Հոուն: 35-ամյա հայ շախմատիստը կիսում է 2-7-րդ տեղերը:

sport.times.am

Դիտվել է՝