Ֆիրմինյոյի գոլը հաղթանակ պարգևեց «Լիվերպուլին»

image

Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Լիվերպուլն» արտագնա խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ «Վեսթ Բրոմվիչի» նկատմամբ։ Հանդիպման միակ գոլն առաջին խաղակեսին ավելացրած ժամանակում խփեց Ռոբերտո Ֆիրմինյոն։

Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի թիմն ունի 66 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Վեսթ Բրոմվիչը» 44 միավորով ութերորդ տեղում է։

sport.times.am

Դիտվել է՝