«Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում հաղթեց «Սաութհեմփթոնին»

timthumb (1)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Սաութհեմփթոնին» և 3։0 հաշվով հաղթանակ տոնեց։ Ֆրեյզեր Ֆորսթերի պաշտպանած դարպասը մեկական գոլ խփեցին Վենսան Կոմպանին, Լերոյ Սանեն և Սերխիո Ագուերոն։

Այս հաղթանակից հետո Խոսեպ Գվարդիոլայի թիմն ունի 64 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը (32 խաղ)։ «Սաութհեմփթոնը» մնաց 40 միավորով 9-րդ տեղում (31 խաղ)։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 33-րդ տուր

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Սիթի»՝ 0։3
Գոլերը՝ Կոմպանի 55՛, Սանե 77՛, Ագուերո 80՛

sport.times.am

Դիտվել է՝