«Տոտենհեմը» շարունակում է չնկատել մրցակիցներին

timthumb (13)

Անգլիայի առաջնության 33-րդ տուրի մեկնարկային խաղում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունել է «Բորնմութին» և 4:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնել:

Հանդիպման հենց սկզբից լոնդոնցիները ահռելի առավելություն են ունեցել և արագորեն երկու գոլ խփել: Աչիք են ընկել Մուսա Դեմբելեն ու Սոն Հին Մինը:

Երկրորդ կեսի սկզբում գոլի հեղինակ է դարձել վնասվածքից հետո մեկնարկային կազմ վերադարձած Հարի Քեյնը, իսկ խաղավերջում մեկ այլ հարձակվող Վինսենտ Յանսենը:

Այս հաղթանակը Մաուրիսիո Պոչետինոյի թիմի համար 8-րդ էր աանընդմեջ, որոնցից 7-ը գրանցվել են ԱՊԼ-ում:

Մրցաշարային աղյուսակում լոնդոնցիները վաստակեցին 71 միավոր և կրկին մոտեցան առաջատար «Չելսիին» (75), որը վաղը հյուրընկալվելու է «Մանչեսթեր Յունայթեդին»: «Բորնմութը» 35 միավորով 15-րդ տեղում է:

sport.times.am

Դիտվել է՝