Նիստելռոյից հետո Մխիթարյանը ՄՅՈւ-ի առաջին ֆուտբոլիստն է, ով…

timthumb (2)

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, գոլ խփելով Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ փուլի՝ «Անդերլեխտի» հետ առաջին խաղում (1:1), յուրահատուկ ցուցանիշ է գրանցել:

28-ամյա ֆուտբոլիստն անգլիական թիմի` Եվրոպա լիգայում վերջին 4 արտագնա հանդիպումներում գոլի հեղինակ է դարձել: Հենրիխն աչքի է ընկել «Ռոստովի» (1:1), «Սենտ Էտյենի» (1:0) և «Զարյայի» (2:0) հարկի տակ մրցավեճերում:
«Squawka»-ն հայտնում է, որ Ռուդ վան Նիստելռոյից հետո Մխիթարյանը դարձել է «կարմիր սատանաների» առաջին ֆուտբոլիստը, ով եվրագավաթային 4 անընդմեջ արտագնա խաղերում գոլ է խփում:

sport.times.am

Դիտվել է՝