Մխիթարյանի գործողություններն «Անդերլեխտի» դեմ խաղում

timthumb (1)

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս չի կարողացել պահպանել «Անդերլեխտի» հետ հանդիպման հաղթական հաշիվը: Գրանցվել է ոչ-ոքի` 1:1: «Կարմիր սատանաների» միակ գնդակը խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Ներկայացնում ենք բելգիական թիմի դեմ մրցավեճում 28-ամյա ֆուտբոլիստի անհատական վիճակագրությունը և նրա բոլոր գործողությունների տեսանյութը:

Խաղի ընթացքում Հենրիխը 4 հարված է կատարել, որոնցից մեկը դարպասին է ընթացել (գոլ), մյուսը փոքր շեղությամբ անցել է դարպասաձողի կողքով, իսկ ևս երկուսը փակվել են պաշտպանների կողմից:

Մխիթարյանն ընդհանուր 63 փոխանցում է կատարել: Դրանցից 56 դիպուկ են եղել (89 %), այդ թվում երկուսը, որոնք թիմակիցներին հարվածային դիրք դուրս բերող են դիտարկվել:

Հանդիպման ընթացքում անգլիական թիմի 22 համարը 6 անգամ խաբքի է դիմել, որոնցից 2 հաջողված են եղել, մյուսը դեպի սեփական դարպասի ուղղությամբ, իսկ ևս երեքը` անհաջող:

178 սմ հասակ ունեցող կիսապաշտպանը երկու անգամ օդային մենապայքարների է մասնակցել և երկուսում էլ հաղթող դուրս եկել:

Մխիթարյանը գնդակը խլելու 5 փորձ է կատարել: Այդ փորձերից 4-ը հաջող են ստացվել: Մեկը եղել է մրցակցի խաբքի ժամանակ:

Հայ ֆուտբոլիստը 3 անգամ անկյունային է իրացրել. մեկը հասել է հասել է հասցեատիրոջը:

Վիճակագրական տվյալները ներկայացրել է whoscored.com-ը, որը հանդիպման ամենաբարձր գնահատականը տվել է Մխթարյանին`  8,2:

sport.times.am

Դիտվել է՝