ՉԼ․ «Մոնակոն» Դորտմունդում հաղթեց «Բորուսսիային»

image

«Մոնակոն» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղում առավելության հասավ «Բորուսսիայի» նկատմամբ․ Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 2։3 հաշվով։

Հանդիպման մեկնարկում թիմերը բարձր տեմպով հանդես չեկան։ Հյուրերը 17-րդ րոպեին հաշիվը բացելու հիանալի հնարավորություն ստացան, սակայն Ֆաբինյոն չկարողացավ դիպուկ իրացնել Ռոման Բյուրկիի դարպասին նշանակված 11-մետրանոց տուգանայինը։ 19-րդ րոպեին Կիլիան Մբապեն առաջ մղեց «Մոնակոյին»։ Խաղակեսի վերջնամասում անփույթ խաղով աչքի ընկավ Սվեն Բենդերը և դարձավ իքնագոլի հեղինակ։

Դորտմունդցիները բավականին ակտիվ սկսեցին երկրորդ կեսը, և Ուսման Դեմբելեի ջանքերով 57-րդ րոպեին կրճատեցին տարբերությունը։ Թոմաս Տուխելի սաներն առջևի գծի ակտիվ խաղին զուգահեռ կոպիտ սխալներ էին թույլ տալիս պաշտպանությունում, ինչի արդյունքում «Մոնակոյին» հաջողվեց երրորդ գնդակը խփել․ 79-րդ րոպեին դուբլ ձևակերպեց Մբապեն։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Բորուսսիային» հաջողվեց միայն մեկ գոլ խփել․ 84-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Սինձի Կագավան։

Պատասխան հանդիպումը կայանալու է ապրիլի 19-ին։

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին խաղ

«Բորուսսիա Դորտմունդ» – «Մոնակո»՝ 2։3
Գոլերը՝ Դեմբելե 57՛, Կագավա 84՛ – Մբապե 19՛, 79՛, Բենդեր 35՛

sport.times.am

Դիտվել է՝