Հայաստանի Գավաթի կիսաեզրափակիչ. «Շիրակի» արտագնա հաղթանակը

timthumb (4)

Հայաստանի Գավաթի խաղարկության շրջանակում տեղի է ունեցել Գանձասար-Կապան – Շիրակ դիմակայության առաջին հանդիպումը:

Երևանի Հանրապետական մարզադաշտում տնային հանդիպումներն անցկացնող կապանցիները զիջել են 0:1 հաշվով: Միակ գնդակը 45-րդ րոպեին խփել է Ումարո Կաինան:

Գյումրեցիների կիսապաշտանը զարմանալիորեն առանց հսկողության է մնացել մրցակցի տուգանային հրապարակում և գնդակը ստանալուց հետո այն հանգիստ ուղարկել է մոտակա անկյունը:

Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին` Գյումրիում: Այս հակամարտության հաղթողը եզրափակչում կմրցի «Փյունիկ» – «Բանանց» զույգում ավելի ուժեղ գտնված թիմի հետ: Այդ ակումբների առաջին մրցավեճում Արտակ Օսեյանի սաներն առավելության են հասել 2:1 հաշվով:

sport.times.am

Դիտվել է՝