Գոռ Մինասյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր

timthumb (1)

Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Տղամարդկանց գերծանր քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը։

Գոռ Մինասյանը երկամարտի 446 կգ արդյունքով գրավեց երկրորդ տեղը, իսկ Ռուբեն Ալեքսանյանը 434 կգ արդյունքով եզրափակեց լավագույն եռյակը։ Եվրոպայի չեմպիոն դարձավ աշխարհի և Օլիմիպիական խաղերի չեմպիոն վրացի Լաշա Տալախաձեն երկամարտի՝ 467 կգ արդյունքով։

Ռուբեն Ալեքսանյանը պոկում վարժության ժամանակ 3 մոտեցումներից հաջող կատարեց միայն մեկը՝ գրանցելով 190 կգ արդյունք։ Գոռ Մինասյանը նախ պոկեց 200 կգ, ապա 205 կգ, իսկ վերջին մոտեցման ժամանակ՝ 211 կգ՝ գրանցելով անձնական ռեկորդ։

Հրում վարժությունում Գոռ Մինասյանը սկսեց 235 կգ-ից և բավարարվեց միայն այդ քաշը հրելով, հաջորդ մոտեցումների ժամանակ նա չկարողացավ հրել 240 կգ կշռող ծանրաձողը։ Ռուբեն Ալեքսանյանը նախ հրեց 240 կգ կշռող ծանրաձողը, ապա 244-ը և միայն վերջին մոտեցման ժամանակ չկարողացավ հրել 247 կգ։

Եվրոպայի առաջնության տղամարդկանց գերծանր քաշային կարգի մրցանակակիրները

Երկամարտ

1․ Լաշա Տալախաձե (Վրաստան)՝ 467 կգ (217+250)
2․ Գոռ Մինասյան (Հայաստան)՝ 446 կգ (211+235)
3. Ռուբեն Ալեքսանյան (Հայաստան)՝ 434 կգ (190+244)

Պոկում վարժություն

1․ Լաշա Տալախաձե (Վրաստան)՝ 217 կգ
2․ Գոռ Մինասյան (Հայաստան)՝ 211 կգ
3․ Իրակլի Տուրմանիձե (Հայաստան)՝ 201 կգ

Հրում Վարժություն

1․ Լաշա Տալախաձե (Վրաստան)՝ 250 կգ
2․ Մարտ Սեյմ (Էստոնիա)՝ 246 կգ
3․ Ռուբեն Ալեքսանյան (Հայաստան)՝ 244 կգ։

sport.times.am

Դիտվել է՝