Մադրիդյան դերբիում հաղթող չեղավ

image

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում․ «Ռեալը» հյուրընկալեց «Ատլետիկոյին»։

Հանդիպման առաջին կեսում թիմերն առջևի գծում շատ ակտիվ չէին, սակայն գոլային պահեր եղան։ Ավելի սուր էին «Ռեալի» գրոհները, հատկապես հիշարժան էր 31-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուի հարվածը, որից հետո Ստեֆան Սավիչը գլխով հեռացրեց գնդակը։

Զինեդին Զիդանի սաները շատ ակտիվ սկսեցին երկրորդ կեսը, ինչը տվեց իր արդյունքը։ 53-րդ րոպեին ստանդարտի խաղարկումից Թոնի Կրոսի փոխանցումից հետո Յան Օբլակի պաշտպանած դարպասը գրավեց Պեպեն։ Խաղակեսի միջնամասում Պեպեն Կրոսի հետ բախման արդյունքում վնասվածք ստացավ և փոխարինվեց։

Բաց թողած գոլից հետո «Ատլետիկոն» առանձնապես ակտիվ չէր առջևում, սակայն կարողացավ պատասխան գոլ խփել․ 85-րդ րոպեին աչքի ընկավ Անտուան Գրիզմանը։

Այս հանդիպումից հետո «Ռեալը» 72 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ հորիզոնականում գտնվող «Բարսելոնային» գերազանցելով 3 միավորով, իսկ «Ատլետիկոն» 62 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։

Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Ռեալ» – «Ատլետիկո»՝ 1։1
Գոլերը՝ Պեպե 53՛ – Գրիզման 85՛

sport.times.am

Դիտվել է՝