«Լիվերպուլը» լուրջ պատժի է ենթարկվել

timthumb (5)

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան «Լիվերպուլին» արգելել է պայմանագրեր կնքել այլ ակումբների ակադեմիաների ֆուտբոլիստների հետ: Պատիժը գործելու է մեկ տարի: Մերսիսայդցիները տուգանվել են նաև 100 հազար ֆունտով,- գրում է bbc.com-ը:

Անգլիական ակումբը խախտել է պատանի ֆուտբոլիստների տեղափոխության շուրջ սահմանված կանոնակարգը: «Կարմիրները» փորձել են ձեռք բերել «Սթոք Սիթիի» ակադեմիայի 12-ամյա խաղացողին:

Մերսիայդցիները բանակցությունները խախտումներով են վարել: Մասնավորապես, նրանք երեխայի ու նրա հարազատների հետ կապ են հաստատել ավելի շուտ, քան օրենքով թույլատրված է, ինչպես նաև գումար են վճարել, որ նա «Էնֆիլդում» ներկա լինի թիմի հանդիպումներից մեկին:

«Լիվերպուլը» ֆուտբոլիստի ընտանիքին առաջարկել է հոգալ նրա դպրոցական ծախսերը: Սահմանված կանոնակարգով ֆինանսական առաջարկ կարելի է կատարել, եթե այն տարածվում է այդ ակումբի ակադեմիայի մյուս խաղացողների վրա:

«Լիվերպուլին» արգելել են երկու տարի նոր պայմանագրեր կնքել, սակայն երկրորդ տարին պայմանական է լինելու: Այն ուժի մեջ կմտնի, եթե «կարմիրներն» առաջիկա տարում այլ խախտումներ կատարեն:

sport.times.am

Դիտվել է՝