Ի՞նչ է Իբրահիմովիչը պահանջելու ԱՄՆ տեղափոխվելու դիմաց

timthumb (12)

Ամերիկյան «Fox Deportes» հեռուստաալիքը երեկ տեղեկություն է տարածել, ըստ որի «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարիերան շարունակելու է «Լոս Անջելես Գելեքսիում»:

Նշվում է, որ գործարքն արդեն համաձայնեցված է:

Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանին պատկերում է, թե ԱՄՆ տեղափոխվելու համար 35-ամյա ֆուտբոլիստն ինչ պահանջ է ներկայացրել: Իբրահիմովիչը պնդել է, որ Լոս Անջելեսի Մաունտ Լի բլուրի վրա տեղակայված հանրահայտ «Հոլիվուդ» նշանը փոխարինվի «Զլատանով»:

Ինքնահավան շվեդի պահանջը դուր չի եկել Սթիվեն Սփլիբերգին, Լեոնարդո Դի Կապրիոյին և հոլիվուդյան մյուս աստղերին:

sport.times.am

Դիտվել է՝