Բազմակողմանի հարձակում. «Ռեալը» Պրիմերայի ռեկորդ է կրկնել

timthumb (2)

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի «Ալավեսի» խաղում (3:0) «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը դարձել է գոլի հեղինակ:

Այդ գնդակի շնորհիվ իսպանացին դարձել է արքայական ակումբի կազմում Պրիմերայի ընթացիկ առաջնությունում գոլ խփած 19-րդ ֆուտբոլիստը: Դա նախորդ ռեկորդի կրկնությունն է,- տեղեկացնում է marca.com-ը:

Լավագույն արդյունքը մադրիդցիների հետ կիսում է «Վալենսիան», որի 19 խաղացողներ 1994-95 մրցաշրջանում գոլի հեղինակ են դարձել: 4 տարի անց «Ռեալը» կրկնել էր այդ ցուցանիշը:

Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում Զինեդին Զիդանի թիմում գոլի հեղինակ չեն դարձել միան եզրային պաշտպաններ Դանիել Կարվախալը,  Ֆաբիու Կուենտրաուն և դարպասապահները:

16 տարբեր ֆուտբոլիստներ աչքի են ընկել «Սելտայի» և 14 խաղացողներ` «Բարսելոնայի» կազմում:

sport.times.am

Դիտվել է՝