Մարադոնա. Ավելի հեշտ է զանգահարել Արգենտինայի նախագահին, քան Մեսսիին

timthumb (2)

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան հայտարարել է, որ չի կարողանում կապնվել «Բարսելոնայի» ու Արգենտնայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ:

Մունդիալ-86-ի հերոսը ցանկացել է խոսել 29-ամյա ֆուտբոլիստի հետ, որպեսզի իր աջակցությունը հայտնի ՖԻՖԱ-ի կողմից սահմանված 4-խաղյա որակազրկման կապակցությամբ: Դիեգոն նաև արգենտինացի լրագրողների կողմից մեղադրվել էր ՖԻՖԱ-ում աշխարհի հնգակի լավագույն ֆուտբոլիստի որակազրկումը պնդելու մեջ: Մարադոնան ցանկացել է նաև դա հերքել:

«Ավելի հեշտ է զանգահարել Արգենտինայի նախագահին, քան Մեսսիին: Լիոնելին կատարվող զանգն իսկական պատմություն է»,- «Radio Rivadavia»-ին ասել է Դիեգոն:

Ավելի վաղ Բարաք Օբաման, ով այդ ժամանակ ԱՄՆ-ի նախագահն էր, չէր կարողացել իր դստրերի համար հանդիպում կազմակերպել Մեսսիի հետ:

sport.times.am

Դիտվել է՝