Արոնյանն աշխարհի լավագույն շախմատիստների հետ կմասնակցի բարձրակարգ մրցաշարի

aronyan

Գերմանիայի Կարլսրուե և Բադեն-Բադեն քաղաքներում կանցկացվի շախմատի «Grenke Chess Classic» միջազգային մրցաշար:

Ութ գրոսմեյստերներ, այդ թվում Լևոն Արոնյանը, միմյանց հետ կխաղան շրջանաձև մրցակարգով,- գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մրցաշարի կազմը` Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Լեւոն Արոնյան (Հայաստան), Արկադի Նայդիչ (Ադրբեջան), Հոու Յիֆան (Չինաստան), Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա), Գեորգ Մայեր (Գերմանիա):

Մրցաշարը կանցկացվի ապրիլի 15-22-ը:

sport.times.am

Դիտվել է՝