Գրիզմանն «Ատլետիկոյից» հեռանալու մտադրություն չունի

timthumb

«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը հերթական անգամ հայտարարել է, որ չի մտածում մադրիդյան ակումբից հեռանալու մասին։

«Չեմ ցանկանում հեռանալ «Ատլետիկոյից»։ Չեմ ցանկանում տեղափոխվել ո՛չ Փարիզ, ո՛չ ԱՄՆ, ո՛չ Չինաստան, ո՛չ Ռուսաստան, ո՛չ էլ այլ տեղ»,- Գրիզմանի խոսքը փոխանցում է «L’Equipe»-ն։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 25-ամյա Գրիզմանը մասնակցել է 27 հանդիպման, խփել է 14 գոլ և կատարել է 7 գոլային փոխանցում։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։

sport.times.am

Դիտվել է՝