Լուիս Էնրիկե. «Ռեալ» – «Բարսելոնա» խաղը չեմպիոնական պայքարում որոշիչ չի լինի

timthumb (1)

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ամփոփել է Պրիմերայի 28-րդ տուրի «Վալենսիայի» հետ հանդիպումը, ինչպես նաև կարծիք հայտնել չեմպիոնական պայքարում «սուպերկլասիկոյի» նշանակության շուրջ:

«Պաշտպանությունից գործող թիմի դեմ «Բարսելոնան» լավ խաղ ցուցադրեց: Մենք շատ գոլային պահեր ստեղծեցինք: «Վալենսիան» անարժանորեն բացեց հանդիպման հաշիվը: նման իրավիճակներում հայտնվելուց հետո սովորաբար խնդիրներ ենք ունենում:

Մեր խաղում անհավասարակշռություն է լինում, բայց դա նորմալ է: Փորձում ենք կազմակերպվածության ու պրեսինգի շնորհիվ կրճատել այդ դիսբալանսը:

Չեմ կարծում, թե «Ռեալի» հետ հանդիպումը չեմպիոնական պայքարում որոշիչ կլինի:
Մրցաշարային աղյուսակում շատ խիտ պայքար է ընթանում, առջևում շատ խաղեր կան: Գրեթե անհնար է հաղթել բոլոր այդ հանդիպումներում»,- ասել է 46-ամյա մասնագետը:

sport.times.am

Դիտվել է՝