«Լիվերպուլի» միավորներն առաջատարների ու հետնապահների հետ խաղերում

timthumb

Անգլիայի առաջնության 29-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս ոչ-ոքի` 1:1 հաշվով է ավարտել «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղը:

Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությոuնում «Լիվերպուլն» ավելի հաջող է խաղում առաջատարների, քան hետնապահների հետ,- հայտնում է «Opta»-ն:

«Քաղաքայինների» հետ ոչ-ոքիից հետո մերսիսայդցիները թոփ-6-ում գտնվող թիմերի դեմ անցկացրած 10-րդ մրցավեճում 20-րդ միավորը վաստակեցին:

Համեմատության համար նշվում է, որ մրցաշարային աղյուսակը եզրափակող 6 թիմերի դեմ 10 հանդիպումներում Յուրգեն Կլոպի սաներն ընդամենը 19 միավոր են հավաքել:

29 տուրից հետո «Լիվերպուլը» զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը:

sport.times.am

Դիտվել է՝