«Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը» հաղթողին չորոշեցին

timthumb

Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի կենտրոնական՝ «Մանչեսթեր Սիթի»-«Լիվերպուլ» խաղում հաղթող չեղավ։

«Էտիհադում» կայացած հանդիպման առաջին կեսն անցավ ակտիվ պայքարում, սակայն գոլեր չարձանագրվեցին։ Հաշիվը բացվեց 51-րդ րոպեին, երբ Ջեյմս Միլներն անվրեպ իրացրեց դաշտի տերերի դարպասին նշանակված 11-մետրանոց տուգանայինը։ «Քաղաքայինների» պատասխան գոլը 69-րդ րոպեին Կևին դե Բրույնեի փոխանցումից հետո խփեց Սերխիո Ագուերոն։

Այս ոչ-ոքիից հետո «Լիվերպուլն» ունի 56 միավոր և շարունակում է զբաղեցնել չորրորդ հորիզոնականը, իսկ «Մանչեսթեր Սիթին» 57 միավորով (28 հանդիպում) երրորդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 29-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ»՝ 1։1
Գոլերը՝ Ագուերո 69՛ – Միլներ 51՛ / 11-մետրանոց

sport.times.am

Դիտվել է՝