Շախմատի Հայաստանի հավաքականները չեն մասնակցի աշխարհի առաջնությանը

timthumb (3)

Հունիսի 16-28-ը, Խանտի-Մանսիյսկում կայանալիք շախմատի աշխարհի տղամարդկանց և կանանց թիմային առաջնություններին Հայաստանի հավաքականները չեն մասնակցի։

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Աշոտ Վարդապետյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ հայ շախմատիստները և շախմատիստուհիները մասնակցության իրավունք չեն նվաճել։

«Աշխարհի թիմային առաջնություններին մասնակցում են 10-ական թիմեր՝ մայրցամաքների չեմպիոնները, Բաքվում կայացած համաշխարհային օլիմպիադայից երեք թիմ, կազմակերպիչ երկիրը, նախորդ առաջնության չեմպիոնը և մեկ թիմ էլ՝ ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությամբ: Ավաղ, մեր հավաքականներն այս չափորոշիչների մեջ չեն տեղավորվել», – ասել է Աշոտ Վարդապետյանը:

sport.times.am

Դիտվել է՝