«Արսենալը» կրկին պարտվեց

timthumb (1)

Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Արսենալը» հյուրընկալվել է «Վեսթ Բրոմվիչին» և 1:3 հաշվով պարտություն կրել:

Մեկնարկային 15-րդ րոպեի դրությամբ թիմերը մեկական գնդակ են փոխանակել: Անկյունայինի խաղարկումից հետո տանտերերին առաջ է մղել Քրեյգ Դոուսոնը, իսկ մի քանի րոպե անց Գրանիտ Ջակայի հիանալի փոխանցումից հետո անհատական բարձր վարպետությամբ աչքի է ընկել Ալեքսիս Սանչեսը և հավասարացրել է հաշիվը:

55-րդ րոպեին տանտերերը կրկին հայտնվել են հաղթողի դերում: Հակագրոհի արդյունքում գոլի հեղինակ է դարձել ուելսցի Հել Ռոբսոն Կանուն:

Քսան րոպե անց պաշտպան Դոուսոնն անկյունայինի խաղարկման ժամանակ դուբլ է ձևակերպել` գրավելով առաջին կեսում Պետր Չեխին փոխարինած Դավիդ Օսպինայի դարպասը:

Այս պարտությունից հետո լոնդոնցիները մնացին 50 միավորով` հինգերորդ տեղում, սակայն կարող են տուրի արդյունքներով դա էլ կորցնել: Արսեն Վենգերի թիմը վերջին 8 խաղերում 5-րդ պարտությունը կրեց:

Տոնի Պյուլիսի թիմը 43 միավորով ամրապնդվեց 8-րդ հորիզոնականում:

sport.times.am

Դիտվել է՝