Դել Բոսկե. Իսպանիայի ու Կատալոնայի բաժանումը ֆուտբոլի համար աղետ կդառնա

timthumb

Իսպանիայի հավաքականի ու «Ռեալի» նախկին մարզիչ Վիսենտե դել Բոսկեն կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայում Լա լիգայի թիմերի ելույթների, ինչպես նաև Կատալոնիայի ու Իսպանիայի հնարավոր բաժանման մասին:

«Ինձ դուր եկավ, որ «Բարսելոնան» հաղթահարեց ՊՍԺ-ի արգելքը: Պարզապես հիացած էի: Իսկ երեկ «Սևիլյայի» պարտությունն ինձ խիստ հիասթափեցրեց:

Լուիս Էնրիկեն շատ տիտղոսներ է նվաճել: Այդ պատճառով նրա ժառանգությունը չի մոռացվի: Նա այն սակավաթիվ մարդկանցից մեկն է, ով ֆուտբոլիստի ու մարզչի հաջողակ կարիերա է ունեցել:

Ես չէի ցանկանա, որ Կատալոնիան բաժանվեր Իսպանիայից: Ճիշտ է, կյանքում գլխավորը ֆուտբոլը չէ, բայց այն դրանից շատ կտուժի: Այդ բաժանումը ֆուտբոլի համար աղետ կդառնա»,- դել Բոսկեի խոսքերն է մեջբերում «Mundo Deportivo»-ն:

sport.times.am

Դիտվել է՝