«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողը որակազրկվել է

timthumb (3)

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրերան չի կարողանա մասնակցել թիմի առաջիկա երկու հանդիպումներին:

Անգլիայի Գավաթի քառորդ եզրափակչի «Չելսիի» դեմ մրցավեճում իսպանացի ֆուտբոլիստը տացած երկու դեղին քարտերի պատճառով հեռացվել էր խաղադաշտից:

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը հայտնում է, երկխաղյա որակազրկումը պայմանավորված է նրանով, որ ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը երկրորդ կարմիր քարտն է ստացել:

Էրերան չի մասնակցի ԱՊԼ-ի շրջանակում կայանալիք «Միդլսբրոյի» ու «Վեսթ Բրոմվիչի» հետ հանդիպումներին: Որակազրկման պատճառով այդ խաղերը բաց կթողնի նաև հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:

sport.times.am

Դիտվել է՝