Դեպայի հարվածից գնդակն անցնում է Լա Մանշի վրայով և «նոկաուտի» ենթարկում Մոուրինյուին

timthumb (2)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի նոր աշխատանքը նվիրված է «Լիոնի» եզրային հարձակվող Մեմֆիս Դեպայի խփած գոլին: Հոլանդացին Լիգա 1-ի 29-րդ տուրի «Թուլուզի» դեմ խաղում (4:0) մոտ 42 մետրից կատարած հիասքանչ հարվածով գրավել է մրցակից դարպասը:

Մոմանին պատկերում է, թե ինչպես է Դեպայի գոլն անցնում Լա Մանշի վրայով և նոկաուտի ենթարկում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին:

Պորտուգալացին քիչ խաղաժամանակ էր տրամադրում 23-ամյա ֆուտբոլիստին, ով այդ պատճառով ստիպված էր ձմռանը տեղափոխվել Ֆրանսիա:

sport.times.am

Դիտվել է՝