«Լիվերպուլը» կամային հաղթանակ տոնեց «Բերնլիի» նկատմամբ

timthumb (1)

Անգլիայի առաջնության 28-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Բերնլիի» նկատմամբ։

Հանդիպման մեկնարկում հյուրերին առաջ մղեց Էշլի Բարնսը։ Վեյնալդումի շնորհիվ «Լիվերպուլը» նախքան ընդմիջում վերականգնեց հավասարությունը, իսկ երկրորդ կեսում հաղթական գոլի հեղինակ դարձավ Էմրե Ջանը՝ աչքի ընկնելով հեռահար գեղեցիկ հարվածով։

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլն» ունի 55 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ «Բերնլին» 31 միավորով 12-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 28-րդ տուր

«Լիվերպուլ» – «Բերնլի»՝ 2։1
Գոլերը՝ Վեյնալդում 45+1՛, Ջան 61՛ – Բարնս 7՛

sport.times.am

Դիտվել է՝