«Ինտերը» գերխոշոր հաշվով հաղթեց «Ատալանտային»

timthumb (18)

Իտալիայի առաջնության 28-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տոնեց անմիջական մրցակից «Ատալանտայի» նկատմամբ․ հանդիպումն ավարտվեց 7։1 հաշվով։

Միլանյան թիմի կազմում 3-ական գոլ խփեցին Մաուրո Իկարդին և Էվեր Բանեգան, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռոբերտո Գալյադինին, իսկ հյուրերի միակ գնդակը խփեց Ռեմո Ֆրոյլերը։

Այս հաղթանակից հետո «Ինտերն» ունի 54 միավոր և մրցաշարային աղյուսակում բարձրացել է չորրորդ հորիզոնական, իսկ «Ատալանտան» մնաց 52 միավորով վեցերորդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր

«Ինտեր» – «Ատալանտա»՝ 7։1
Գոլերը՝ Իկարդի 17՛, 23՛ / 11-մետրանոց, 26՛, Բանեգա 31՛, 34՛, 68՛, Գալյարդինի 52՛ – Ֆրոյլեր 42՛

Դիտվել է՝