«Մոնակոն» ամրապնդում է առաջատարի դիրքը

timthumb (1)

Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրում «Մոնակոն» սեփական խաղադաշտում 2։1 հաշվով հաղթեց «Բորդոյին»։ Դաշտի տերերի կազմում աչքի ընկան Կիլիան Մբապեն և Մոուտինյուն, իսկ «Բորդոյից» հաշիվը կրճատեց Դիեգո Ռոլանը։

Այս հաղթանակից հետո «Մոնակոն» ունի 68 միավոր և արդեն 5 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Նիցային», իսկ «Բորդոն» մնաց 43 միավորով 6-րդ տեղում։

Ֆրանսիայի առաջնություն, 29-րդ տուր

«Մոնակո» – «Բորդո»՝ 2։1
Գոլերը՝ Մբապե 68՛, Մոուտինյու 74՛ – Ռոլան 84՛

sport.times.am

Դիտվել է՝