ԱԳ. «Մանչեսթեր Սիթին» վստահորեն հաղթեց «Միդլսբրոյին» ու մտավ կիսաեզրափակիչ

timthumb (4)

Անգլիայի Գավաթում մեկնարկել է քառորդ եզրափակիչը: «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Միդլսբրոյի» նկատմամբ:

«Քաղաքայինները» հաշիվը բացել են արդեն 3-րդ րոպեին: Յայա Տուրե-Պաբլո Զաբալետա-Դավիդ Սիլվա գեղեցիկ կոմբինացիայից հետո իսպանացին մոտ տարածությունից գրավել է դարպասը:

67-րդ րոպեին Պեպ Գվարդիոլայի թիմը հերթական տպավորիչ, արագ փոխանցումներով գրոհն է կազմակերպել, որի արդյունքում Լերոյ Սանեն գնդակն ուղարկել է դեպի դարպասային հրապարակ, որտեղ գնդակին առաջինը հասած Սերխիո Ագուերոն անվրեպ հարվածով շանս չի տվել դարպասապահին:

«Մանչեսթեր Սիթին» մտել է քառորդ եզրափակիչ, որում իր մրցակցի անունը կիմանա ավելի ուշ:

sport.times.am

Դիտվել է՝