«Յուվենտուս» – «Միլան» խաղից հետո Բական հարձակվել է մրցավարի վրա

timthumb (3)

«Միլանի» հարձակվող Կարլոս Բական դժգոհ է մնացել Իտալիայի առաջնության 28-րդ տուրի «Յուվենտուսի» հետ արտագնա հանդիպման մրցավարությունից:

Կոլումբացու դժգոհության գլխավոր պատճառ է դարձել 90+4-րդ րոպեին Դավիդե Մասսայի նշանակած 11-մետրանոց հարվածը, որի իրացումը հաղթանակ է պարգևել թուրինցիներին:

Մրցավեճի ավարտից հետո Բական հարձակվել է խաղադաշտը լքող մրցավարի վրա և էմոցիոնալ կերպով դժգոհություն հայտնել նրան: 30-ամյա ֆուտբոլիստին, ով 55-րդ րոպեին փոխարինվել էր, մի կերպ հանգստացրել է «ռոսոներիի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան:

sport.times.am

Դիտվել է՝