Չեմպիոնների լիգա․ Հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

timthumb (3)

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում Օբամեյանգը ստացել է ձայների 31%-ը։ Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչ փուլի՝ «Բենֆիկայի» հետ պատասխան խաղում (4:0) Օբամեյանգը դարձել է հեթ-տրիկի հեղինակ։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան (26%), ով տպավորիչ խաղ ցուցադրեց «Պարի Սեն Ժերմենի» դեմ (6:1)։ Լավագույն եռյակը եզրափակել է «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը (22%), ով գոլի հեղինակ դարձավ «Նապոլիի» հետ պատասխան խաղում։ Չորրորդ տեղում է «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը (21%), ով «Արսենալի» հետ պատասխան խաղում (5:1) դարձավ գոլի հեղինակ։

sport.times.am

Դիտվել է՝