Չեմպիոնների լիգայում կարմիր քարտերով «Արսենալը» զիջում է միայն մեկ թիմի

timthumb (6)

«Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղն «Արսենալն» ավարտել է 10 ֆուտբոլիստներով: Հանդիպման 54-րդ րոպեին կարմիր քարտի է արժանացել պաշտպան Լորան Կոսյելնին:

Opta-ն տեղեկացնում է, որ Եվրոպայի ակումբային ամենահեղիակավոր մրցաշարում դա լոնդոնցիների 18-րդ հեռացումն էր: Այդ ցուցանիշով «զինագործները» «բարձրացել» են երկրորդ հորիզոնական:

Ավելի շատ կարմիր քարտերի արժանացել է միայն «Յուվենտուսը»: Թուրինցիները խաղացողները խաղադաշտից հեռացվել են 22 անգամ:

sport.times.am

Դիտվել է՝