Իբրահիմովիչը երեք խաղով որակազրկվել է

image

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ընդունել է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի (FA) մեղադրանքը, որը նրա դեմ հարուցվել էր Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի «Բորնմութի» հետ հանդիպումից հետո:

FA-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 35-ամյա ֆուտբոլիստը որակազրկվել է երեք խաղով: Շվեդ ֆուտբոլիստը պատժվել է խաղի ժամանակ բռնության դրսևորման համար:

Բորնմուտի հետ մրցավեճի ժամանակ հյուրերի պաշտպան Թայրոն Մինգզը կանգնել է խոտածածկին ընկած Իբրահիմովիչի գլխին: Քիչ հետո Զլատանը «վրեժխնդիր» է եղել` արմունկով միտումնավոր հարվածելով անգլիացուն:

«Մանչեսթեր Յունայթեդի» ռմբարկուն բաց կթողնի Պրեմիեր լիգայի «Սաութհեմփթոնի» ու «Միդլսբրոյի» հետ հանդիպումները, ինչպես նաև «Չելսիի» հետ Անգլիայի Գավաթի քառորդ եզրափակչի խաղը:

sport.times.am

Դիտվել է՝