Մխիթարյանը կարող է հանդես գալ «Ռոստովի» դեմ խաղում

17198249_1097505023711437_1409066999_n

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մեկնել է Դոնի Ռոստով, որտեղ Եվրոպա լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում մրցելու է «Ռոստովի» հետ, հաղորդում է championat.com-ը: Դոնի Ռոստով է մեկնել անգլիական թիմի 20 ֆուտբոլիստ:

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերականգնվել է վնասվածքից հետո եւ կարող է հանդես գալ ռուսաստանյան թիմի դեմ մրցավեճում: Հանդիպումը բաց կթողնեն Ուեյն Ռունին, Լյուկ Շոուն եւ Բաստիան Շվայնշտայգերը: Էրիկ Բային մրցավեճին չի մասնակցի որակազրկման պատճառով:

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմը. Դավիդ դե Խեա, Ռոմերո, Օ՛Հարա, Վալենսիա, Ջոնս, Ռոխո, Սմոլինգ, Բլինդ, Դարմիան, Յանգ, Քերիկ, Էրրերա, Ֆելաինի, Պոգբա, Մատա, Լինգարդ, Մխիթարյան, Մարսյալ, Ռեշֆորդ, Իբրահիմովիչ:

«Ռոստով»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա մարտի 9-ին, երեւանյան ժամանակով ժ. 22:00-ին:17160308_1097505243711415_373892674_n

 Աղբյուր՝ championat.com

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝