«Մանչեսթեր Սիթին» վերադարձավ երրորդ հորիզոնական

timthumb (1)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Սանդերլենդին» և 2։0 հաշվով հաղթանակ տոնեց։ «Քաղաքայինների» կազմում գոլերով աչքի ընկան Սերխիո Ագուերոն և Լերոյ Սանեն։

Այս հաղթանակից հետո Խոսեպ Գվարդիոլայի թիմն ունի 55 միավոր (26 խաղ) և կրկին զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ 1 միավորով զիջելով երկրորդ տեղում գտնվող «Տոտենհեմին», 8 միավորով՝ առաջատար «Չելսիին»։ «Սանդերլենդը» 19 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 27-րդ տուր

«Սանդերլենդ» – «Մանչեսթեր Սիթի»՝ 0։2
Գոլերը՝ Ագուերո 42՛, Սանե 59՛

sport.times.am

Դիտվել է՝