Քեյնի դուբլի ու Ալիի գոլի շնորհիվ «Տոտենհեմը» հաղթեց «Էվերթոնին»

timthumb (15)

Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Տոտենհեմն» ընդունել էր «Էվերթոնին» և 3:2 հաշվով հաղթանակ տարավ:

Հանդիպման մեծ մասում լոնդոնցիները բացահայտ առավելություն ունեին, ինչն արտացոլվեց Հարի Քեյնի 2 գոլերում: Միայն դրանից հետո լիվերպուլիցներն ակտիվացան ու Ռոմելու Լուկակուի գնդակի շնորհիվ կրճատեցին հաշվի տարբերությունը: Մրցավարի կողմից ավելացված 2-րդ րոպեին Դելե Ալին մեկ հպումով գնդակն ուղարկեց Ժոել Ռոբլասի դարպասը, որը հաղթական դարձավ, քանի որ ընդամենը մի քանի վայրկայն հետո տուգանայինի խաղարկման ժամանակ Էյներ Վալենսիան «Էվերթոնի» երկրորդ գոլը խփեց:

Այդ հաղթանակի շնորհիվ «Տոտենհեմը» վաստակեց 56 միավոր, շարունակեց զբաղեցնել երկրորդ հորզիոնականը և այժմ 7 միավորով է ետ մնում առաջատար «Չելսիին»: Վերջինս 1 խաղ պակաս է անցկացրել: «Էվերթոնը» 44 միավորվ 7-րդ տեղում է:

Պրեմիեր լիգա. 27-րդ տուր
«Տոտենհեմ» – «Էվերթոն»` 3:2
Գոլերը. Քեյն (20,59), Ալի (90+2) – Լուկակու (81), Է. Վալենիսա (90+3)

sport.times.am

Դիտվել է՝