«Ռեալը» հաղթեց «Էյբարին», Բենզեման՝ դուբլի հեղինակ

image

Պրիմերայի 26-րդ տուրում չեմպիոնական տիտղոսի համար պայքարող «Ռեալը» հյուրընկալվեց «էյբարին»։ «Մունիսիպալ դե Իպուրուա» մարզադաշտում կայացած խաղում մադրիդյան թիմը 4։1 հաշվով հաղթանակ տոնեց։

Հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեց Կարիմ Բենզեման։ 11 րոպե անց Խամեսի փոխանցումից հետո Բենզեման դուբլ ձևակերպեց, իսկ արդեն 29-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվողն արդյունավետ փոխանցում կատարեց Խամեսին։

Թիմերն ընդմիջման գնացին 0։3 հաշվի պայմաններում, իսկ երկրորդ կեսում մեկական գոլ խփեցին․ նախ Մարկո Անսենսիոն խփեց մադրիդցիների չորրորդ գոլը, ապա դաշտի տերերից աչքի ընկավ Ռուբեն Պենյան։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» 59 միավորով (25 խաղ) գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Էյբարը» մնաց 39 միավորով 7-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուրում

«Էյբար» – «Ռեալ»՝ 1։4
Գոլերը՝ Պենյա 72՛ – Բենզեմա 14՛, 25՛, Խամես 29՛, Ասենսիո 60՛

sport.times.am

Դիտվել է՝