Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Բորնմուտի» և «Ռոստովի» հետ խաղերին

timthumb

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն տեղեկացրել է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց է թողնելու առաջիկա երկու խաղերը։ Այս մասին հաղորդում է «կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը։

Պորտուգալացի մասնագետը նշել է, որ Մխիթարյանը պատրաստ չի լինի Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի՝ «Բորնմուտի» հետ մարտի 4-ին կայանալիք խաղին և Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ռոստովի» հետ արտագնա հանդիպմանը, որը կայանալու է մարտի 9-ին։

Հայաստանի ազգային հավաքականի ավագը, ամենայն հավանականությամբ, խաղադաշտ կվերադառնա Անգլիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի՝ «Չելսիի» հետ հանդիպմանը, որը կայանալու է մարտի 13-ին։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ծնկատակի ջլի վնասվածք է ստացել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ փուլի՝ «Սենտ Էտյենի» հետ խաղում, որում դարձել է միակ և հաղթական գոլի հեղինակը։

sport.times.am

Դիտվել է՝