«Սևիլյան» հաղթել է «Ատլետիկին» և ընդհուպ մոտեցել «Բարսելոնային» ու «Ռեալին»

timthumb

Պրիմերայի 25-րդ տուրի վերջին խաղում «Սևիլյան» սեփական հարկի տակ ընդունել է Բիլբաոյի «Ատլետիկին» և 1:0 հաշվով հաղթանակ տոնել:

Միակ գնդակն անդալուզցիները խփել են 14-րդ րոպեին 11-մետրանոցի ժամանակ, երբ Ստեֆան Յովետիչի հարվածից ու դարպասապահ Գորկա Իրայիսոսի սեյվից հետո վրա հասած Վիսենտե Իբորան գրավել է դարպասը:

Այդ հաղթանակի շնորհիվ «Սևիլյան» վաստակել է 55 միավոր և այժմ առաջատար «Բարսելոնային» զիջում է 2, իսկ երկրորդ տեղում ընթացող «Ռեալին»` 1 միավոր: Վերջինս մեկ հանդիպում պակաս է անցկացրել:

Բասկյան թիմը 38 միավորով մնացել է 8-րդ հորիզոնականում:

sport.times.am

Դիտվել է՝