«Ատլետիկոն» Գրիզմանին փոխարինող է գտել

timthumb

«Սելտայի» հարձակվող Յագո Ասպասը հայտնվել է «Ատլետիկոյի» դիտակետում։

Օրերս հայտնի դարձավ, որ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն շարունակելու է գլխավորել թիմը՝ անկախ ընթացիկ մրցաշրջանի արդյունքներից։ «AS»-ը հաղորդում է, որ Սիմեոնեն արդեն սկսել է մտածել հաջորդ մրցաշրջանի կազմի մասին։ Արգենտինացի մասնագետը դիտարկում է Անտուան Գրիզմանի հեռանալու տարբերակը և վերջինիս փոխարինողի դերում տեսնում է Յագո Ասպասին։ Յագոն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 21 հանդիպման, խփել է 13 գոլ։

Ավելի վաղ «Ատլետիկոն» դիտարկել է «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստային կամ «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանիին ձեռք բերելու տարբերակները, սակայն այս ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները չեն համապատասխանել մադրիդցիների ֆինանսական հնարավորություններին։

Հիշեցնենք նաև, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Անտուան Գրիզմանն ամռանը տեղափոխվելու է «Մանչեսթեր Յունայթեդ»։

sport.times.am

Դիտվել է՝