Գրիզմանը համաձայնության է հասել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

timthumb (1)

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը, ամենայն հավանականությամբ, ամռանը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:

Yahoo Sports-ին հայտնի է դարձել, որ ֆրանսիացին անձնական պայմանագրի հարցում համաձայնության է հասել անգլիական ակումբի հետ:

Տրանսֆերի ձևակերպման դեպքում 25-ամյա ֆուտբոլիստը տարեկան ստանալու է 17,7 միլիոն եվրո: Այդքան է վարձատրվում «կարմիր սատանաների» կիսապաշտպան Պոլ Պոգբան:

«Ատլետիկոն» Գրիզմանին 100 միլիոն եվրոյից պակաս գումարով բաց չի թողնի: Մինչև 2021 թվականը գործող պայամանգրում հարձակվողի հրաժարագինը հենց այդքան է կազմում:

sport.times.am

Դիտվել է՝