«Ատլետիկ»-«Ատլետիկո». Գեղեցիկ գոլերով արդյունավետ խաղ

timthumb (4)

Լա լիգայի շրջանակում տեղի է ունեցել «Ատլետիկ» – «Ատլետիկո» հանդիպումը: 2:2 հաշվով խաղում գոլերը խփվել են խաղակեսերի սկզբերում և վերջերում:

Հաշիվը բացել է Կոկեն: Դրանից հետո բասկերը քամբեք են կազմակերպել և երկու անգամ գրավել են մադրիդցիների դարպասը: Աչքի են ընկել Լեկուեն ու Օսկար Դե Մարկոսը: Հատկապես գեղեցիկ է ստացվել վերջինիս գնդակը:

Խաղավերջում հյուրերի առաջատար Անտուան Գրիզմանը հաշվենկատ հարվածով կրկին հավասարացրել է հաշիվը:

«Ատլետիկոն» 19-րդ տուրից հետո վաստակեց 35 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորզիոնականը: Երրորդ անընդմեջ ոչ-ոքի գրանցող բասկերը 29 միավորով մնացին 7-րդ տեղում:

Իսպանիայի առաջնություն. 19-րդ տուր
«Ատլետիկ» Բիլբաո – «Ատլետիկո» Մադրիդ` 2:2
Գոլերը. Լեկուե (42), Դե Մարկոս (56) – Կոկե (3), Գրիզման (80)

sport.times.am

Դիտվել է՝