Թուրքիայի գավաթ․ «Բեշիքթաշը» հաղթեց, Օզբիլիսը՝ գոլի հեղինակ

timthumb (1)

Թուրքիայի գավաթի խաղարկության խմբային փուլի հինգերորդ տուրում «Բեշիկթաշը» սեփական հարկի տակ 3։0 հաշվով առավելության հասավ «Դարիջայի» նկատմամբ։ Մեկական գոլ խփեցին Բեկը (20′), Կուարեժման (33′) և Արաս Օզբիլիսը (70′)։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն իր թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

Հավելենք, որ այս հաղթանակից հետո «Բեշիկթաշը» 13 միավորով գլխավորում է D խմբի մրցաշարային աղյուսակը:

sport.times.am

Դիտվել է՝