Պաշտոնական. Արայիկ Հովսեփյանը տեղափոխվել է «Կրասնոդար»

timthumb

«Սիբիրի» կիսապաշտպան Արայիկ Հովսեփյանը կարիերան շարունակելու է «Կրասնոդարում»,- հայտնում է «ցլերի» պաշտոնական կայքը:

Ռուսական ակումբները պայմանավորվածության են հասել 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ: Նրա հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր:

Հովսեփյանը 2014 թվականից հանդես է եկել «Սիբիրում»: Նա նախ ընդգրկված է եղել այդ ակումբի երկրորդ թիմում, իսկ ընթացիկ մրցաշրջանում տեղափոխվել է գլխավոր թիմ, որի կազմում Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Արևելք» գոտում մասնակցել է 11 խաղի:

Մոտակա ժամանակահատվածում հայ ֆուտբոլիստը մարզվելու է «Կրասնոդար-2»-ում, սակայն մեծ է հավանականությունը, որ գլխավոր թիմի մարզիչ Իգոր Շալիմովը Հովսեյանին կընդգրկի Իսպանիայում կայանալիք ուսումնամարզական հավաքի մասնակիցների թվում:

sport.times.am

Դիտվել է՝