Պաշտոնական. Արթուր Սարկիսովը նոր թիմ ունի

timthumb (32)

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը տեղափոխվել է «Ենիսեյ»,- հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:

29-ամյա ֆուտբոլիստն իր նոր ակումբի հետ կնքել է 1,5 տարվա պայմանագիր:
Մրցաշրջանի առաջին կեսը հարձակվողն անցկացրել է «Մորդովիայում», որի կազմում մասնակցած 20 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ:

«Ենիսեյի» գլխավոր մարզիչն է անվանի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Տիխոնովը:

Ռուսաստանի առաջին դիզվիզիոնի 24 տուրերից հետո «Ենիսեյը» վաստակել է 37 միավոր և ընթանում է 4-րդ տեղում, ինչը թույլ է տալիս մասնակցել Պրեմիեր լիգա դուրս գալու անցումային խաղերին:

sport.times.am

Դիտվել է՝