Մխիթարյանն ընդդեմ «Հալ Սիթիի»

timthumb

Անգլիայի Լիգայի Գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է «Հալ Սիթիին»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկված է եղել Ժոզե Մոուրինյուի թիմի մեկնարկային կազմում և դարպասի առաջին գրավման ժամանակ դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

Whoscored.com վիճակագրական կայքը ներկայացրել է այդ մրցավեճում 27-ամյա ֆուտբոլիստի անհատական վիճակագրությունը:

Խաղի ընթացքում Հենրիխը 4 հարված է կատարել, որոնք բոլորն էլ շեղ են ստացվել:

ՄՅՈւ-ի 22 համարը գնդակին դիպչել է 67 անգամ: Նա կատարել է 47 փոխանցում, որոնցից չորսը թիմակիցներին վտանգավոր հարվածի դուրս բերող են եղել:

Մխիթարյանը խաբքի 6 փորձ է կատարել, որոնցից 4-ը հաջող են ստացվել:

Հայ ֆուտբոլիստը 2 օդային մենապայքարի է մասնակցել և հաղթող է դարձել դրանցից մեկում (գոլային փոխանցում): Նա նաև երկու անկյունային է իրացրել, որոնցից մեկը հասել է հասցեատիրոջը:

Հենրիխը նաև 2 անգամ մրցակցից խլել է գնդակը, ինչպես նաև 4 անգամ կանխել է «Հալ Սիթիի» ֆուտբոլիստների առաջխաղացումը:

Ներկայացնում ենք նաև Հալ Սիիի դեմ խաղում Մխիթարյանի մասնակցությամբ բոլոր դրվագների տեսանյութը:

sport.times.am

Դիտվել է՝