Կրիշտիանու Ռոնալդուն՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ

timthumb (2)

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվեց 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստ։

Ռոնալդուն 2016-ին «Ռեալի» հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը և դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկու (16 գոլ), դարձել է ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր (սակայն վճռորոշ հանդիպմանը չի մասնակցել), հաղթել է Աշխարհի ակումբային առաջնությունում, իսկ Պորտուգալիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ֆրանսիայի հավաքականի և «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը։

Հիշեցնենք, որ 2010-2015 թվականների ընթացքում տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությունը ՖԻՖԱ-ն ու «Ֆրանս ֆուտբոլ» («France Football») պարբերականը համատեղ էին անցկացնում, իսկ մրցանակը կոչվում էր ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» («FIFA Ballon d’Or»): Այս տարի համագործակցությունն ավարտվել է, և կողմերը կրկին ինքնուրույն է անցկացնում մրցանակաբաշխությունը։ Ռոնալդուն լավագույն էր ճանաչվել նաև «Ֆրանս ֆուտբոլի» վարկածով և արժանացել էր կարիերայի չորրորդ «Ոսկե գնդակին»։

sport.times.am

Դիտվել է՝