Կլոպ․ Թվում էր՝ Պլիմուտի բոլոր բնակիչներն իրենց թիմի տուգանային հրապարակում են

timthumb (25)

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչ փուլի՝ «Պլիմուտ Արգայլի» հետ գոլազուրկ հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

-Այլ արդյունք էինք ակնկալում, սակայն հիասթափություն չենք ապրում, սա ֆուտբոլ է։ «Պլիմուտն» արժանի էր ոչ-ոքիի և պատասխան հանդիպման։ Մենք լավ սկսեցինք, լավ ֆուտբոլ ցուցադրեցինք, սակայն շատ շուտ կորցրեցինք համբերությունը։ Այս ոչ-ոքիի արդյունքում կյանքում առաջին անգամ կլինեմ Պլիմուտում։

Չգիտեմ, թե որքան բնակչություն ունի Պլիմուտը, սակայն այսօր թվում էր՝ այդ քաղաքի բոլոր բնակիչներն իրենց թիմի տուգանային հրապարակում էին։ Ինքներս մեզ համար խնդիրներ ստեղծեցինք։ Ամեն ինչ պարզ է՝ եթե պատասխան խաղում ավելի լավ հանդես գանք, կշարունակենք պայքարը։

Շատ երիտասարդ կազմ էի ընտրել, սակայն արդյունքը կարող էր նույնը լինել, եթե «Լիվերպուլն» մեկնարկային րոպեներից խաղար հիմնական կազմով։ Նման տարբերակը հավանական է, իսկ այսպես տղաները խաղաժամանակ և փորձ ստացան,- ասել է Կլոպը «BT Sport»-ի եթերում։

sport.times.am

Դիտվել է՝