Շեմպը եզրագծում շրջանցեց Ֆուրկադին և հաղթեց Օբերհոֆի մասս-ստարտը

timthumb (24)

Գերմանական Օբերհոֆում ընթացող բիաթլոնի աշխարհի Գավաթի 4-րդ փուլում կայացել է 15 կիլոմետր մրցատարածքով տղամարդկանց ընդհանուր մեկնարկը (մասս-ստարտ):

Հաղթողը որոշվել է եզրագծում, երբ Սիմոն Շեմպն անսպասելիորեն շրջանցել է Մարտեն Ֆուրկադին, ով չնայած կրակաերթում թույլ տված 2 վրիպումներին առաջին տեղով էր ընթանում: Գերմանացին թույլ է տվել մեկ վրիպում:

Վերջին վայրկյանին ֆրանսիացուն շրջանցել է նաև մեկ այլ գերմանացի Էրիկ Լեսերը, ում երկրորդ հորիզոնականը շնորհվել է միայն ֆոտոֆինիշի դիտման արդյունքում:

4-րդ փուլից հետո Ֆուրկադը 610 միավորով առաջին տեղում է: Երկրորդ հորիզոնականում գտնվող ռուս Անտոն Շիպուլինը, ով այսօր 14-րդ էր, վաստակել է 379 միավոր: Նրան ընդհուպ մոտեցավ Սիմոն Շեմպը, որը 370 միավորով երրորդ տեղում է:

sport.times.am

Դիտվել է՝