Դիաբին երկրորդ անգամ արժանացել է «Գիպսե գնդակին»

timthumb (1)

«Մարսելի» կիսապաշտպան Աբու Դիաբին երկրորդ անգամ ստացել է «Գիպսե գնդակ» մրցանակը,- գրում է «L’Equipe»-n:

Ֆրանսիայում այդ մրցանակը տրվում է վնասվածքի պատճառով մրցաշրջանի մեծ մասը բաց թողած ֆուտբոլիստին:

Քվեարկության արդյունքում 30-ամյա խաղացողը ստացել է 40 տոկոս ձայները և առաջ է անցել Խավիեր Պաստորից (ՊՍԺ, 28 %), Մարվեն Մարտենից («Դիժոն», 14 %) ու Նաբիլ Ֆեկիրից («Լիոն», 11 %):

Դիաբին այդ մրցանակն առաջին անգամ ստացել է 2013 թվականին: 2012, 2014 և 2015 թվականներին «Գիպսե գնդակին» արժանացել է Յոան Գուրկյուֆը:

sport.times.am

Դիտվել է՝