Անգլիայի Գավաթ. «Մանչեսթեր Յունայթեդն» անցավ հաջորդ փուլ

image

Անգլիայի Գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցել է Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Ռեդինգի» հետ և 4:0 հաշվով հաղթանակ տարել:

Առաջին կեսում կիսամեկնարկային կազմով հանդես եկող մանչեսթերցիների կազմում հաշիվը բացել է Ուեյն Ռունին, իսկ քիչ անց այն կրկնապատկել է Անտոնի Մարսիալը: Խաղավերջում դուբլի հեղինակ է դարձել Մարկուշ Ռեշֆորդը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանգստի հնարավորություն է ստացել և մնացել է պահեստայինների նստարանին: Խաղադաշտ դուրս չեն եկել նաև Զլատան Իբրահիմովիչն ու Պոլ Պոգբան:

«Կարմիր սատանաները» մտան 1/16 եզրափակիչ:

Անգլիայի Գավաթ. 1/32 եզրափակիչ
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռեդինգ»` 4:0
Գոլերը. Ռունի (7), Մարսիալ (15), Ռեշֆորդ (75, 79)

sport.times.am

Դիտվել է՝